18:12  ,  7 սեպտեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյան․ Թիմում հիանալի մթնոլորտ է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը նախախաղային ասուլիսում խոսել է Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Իտալիայից կրած պարտության եւ  Բոսնիա –Հերցեգովինա դեմ առաջիկա խաղի մասին։

«Նվիրվեցինք, համախմբվեցինք, կատարեցինք մեծ աշխատանք, ինչի շնորհիվ ստացվեց երկու հաղթանակ տանել: Ճիշտ է՝ պարտվեցինք Իտալիային 1:2 հաշվով, սակայն լավ հանդիպում անցկացրեցինք:

Վերականգնվել եմ իտալացիների դեմ խաղից հետո: Պատրաստ եմ առաջիկա խաղին: Մեր հավաքականը Բրազիլիան կամ Իսպանիան չէ, որ պարզապես դուրս գա խաղադաշտ և հաղթի կարգի հաշվին:

Պետք է շատ ջանքեր գործադրենք, ամբողջապես նվիրվենք, որպեսզի կարողանանք հասնել դրական արդյունքի: Թիմում հիանալի մթնոլորտ է:

Մոռացել ենք Իտալիայի հավաքականից կրած պարտության մասին: Տրամադրվում ենք բոսնիացիների դեմ հանդիպմանը: Իտալիայի հետ խաղի վերջնամասում մի փոքր հոգնածություն կար: Ինչը՞ խանգարեց ավելի լավ եզրափակել գրոհները: Հավանաբար, մրցակիցը»,- նշեց Կամո Հովհաննիսյանը:

Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով