09:30  ,  7 սեպտեմբերի, 2019

US Open. Դանիիլ Մեդվեդևն ու Ռաֆայել Նադալը կմրցեն եզրափակիչում

Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունում սեպտեմբերի 7-ին տեղի են ունեցել կիսաեզրափակիչի 2 մրցախաղերը:

Ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ պայքարում 7:6, 6:4, 6:3 հաշվով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ: Կիսաեզրափակիչի մյուս խաղում Նադալը 7:6, 6:4, 6:1 հաշվով հաղթեց իտալացի թենիսիստ Մատեո Բերետինիին 2 ժամ 39 րոպե տևած պայքարում:

Դանիիլ Մեդվեդևը դարձավ առաջին ռուս թենիսիստը, որին հաջողվեց վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս գալ թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչ:

Մրցաշարի գործող չեմպիոնն աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն է: 

US Open-ի հաղթողը պարզ կդառնա սեպտեմբերի 8-ին: Դանիիլ Մեդվեդևի և Ռաֆայել Նադալի մրցախաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:55-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English