18:50  ,  6 սեպտեմբերի, 2019

Սերենա Ուիլյամսի ամենաբարդ մրցակիցները

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը նշել է այն թենիսիստուհիների անունները, որոնց հետ իր կարիերայում ամենաբարդ մրցախաղերն է անցկացրել:

«Ես խաղացել եմ աշխարհի լավագույն թենիսիստուհիների հետ, և ինձ համար շատ դժվար է առանձնացնել նրանցից առավել ուժեղներին: Այնուամենայնիվ, Վինուսի, Էնենի, Քլեյթերսի, Հինգիսի և Դևենպորտի հետ մրցախաղերը շատ բարդ են եղել ինձ համար»,- Ուիլյամսի խոսքը մեջբերում է ԱՄՆ-ի բաց առաջնության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ դուրս է եկել թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Ուիլյամսի մրցակիցը եզրափակիչում կլինի Կանադայի ներկայացուցիչ Բյանկա Անդրեեսկուն:

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English