14:44  ,  6 սեպտեմբերի, 2019

Հայաստան - Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպման մրցավարները

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական խումբը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Մրցավարի օգնականները կլինեն Հիշամ Զաքրանին, Ֆրեդերիկ Հաքեն։ Չորրորդ պաշտոնյան Բենուա Միլոն է։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)։

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենան սեպտեմբերի 8-ին, սկիզբը՝ ժամը 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով