13:40  ,  6 սեպտեմբերի, 2019

Ալեքսանդր Կարապետյանն ամոթանք է տվել Լեոնարդո Բոնուչիին

Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյան Ինստագրամում արած հրապարակմամբ՝ ամոթանք է տվել Իտալիայի հավաքականի ավագ, Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիին իր հեռացման դրվագում սիմուլյացիայի համար։ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Հայաստան – Իտալիա խաղում Ալեքսանդր Կարապետյանը հեռացվել էր երկրորդ դեղին քարտի համար։

«Լեոնարդո Բոնուչի, մեծ հարգանք ունեմ ֆուտբոլում քո նվաճումների նկատմամբ, բայց դա խայտառակություն էր»,- գրել է Ալեքսանդր Կարապետյանը, որը բաց կթողնի Բոսնիա-Հերցեգովինայի դեմ հաջորդ ընտրական հանդիպումը սեպտեմբերի 8-ին Երեւանում։

Հիշեցնենք, որ Կարապետյանը Իտալիայի դեմ խաղում դարձել էր գոլի հեղինակ՝ բացելով հաշիվը 10-րդ րոպեին, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում հեռացվեց 1։1 հաշվի ժամանակ։ Երկրորդ խաղակեսում Իտալիայի թիմը եւս երկու գոլ խփեց՝ 3։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով