09:04  ,  6 սեպտեմբերի, 2019

Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ US Open-ի եզրափակիչում է եւ կմրցի Բյանկա Անդրեեսկուի հետ

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկացի Սերենա Ուիլյամսը 10-րդ անգամ դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում նա երկու սեթում պարտության մատնեց ուկրաինացի Էլինա Սվիտոլինային՝ 6։3, 6։1։ Պայքարը տեւեց 1 ժամ 11 րոպե։

Սերենա Ուիլյամսի մրցակիցը եզրափակիչում կլինի Կանադայի ներկայացուցիչ Բյանկա Անդրեեսկուն, որը 7:6 (7:3), 7:5 հաշվով պարտության մատնեց շվեյցարացի Բելինդա Բենչիչին։

Սերենա Ուիլյամսը US Open-ի 6-ակի չեմպիոն է։ Անցած տարվա եզրափակիչում նա պարտվեց ճապոնացի Նաոմի Օսակային, որն այս տարի պայքարից դուրս մնաց չորրորդ շրջանում։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս