22:49  ,  5 սեպտեմբերի, 2019

Ռոբերտո Մանչինի․ Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը

Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ասուլիսում մեկնաբանեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակը։

«Դեռ երեկ նշել էի, որ Հայաստանի հավաքականը կարող է գերազանցել մեզ ֆիզիկական տեսանկյունից: Երևի թե կարմիր քարտն ազդեց խաղի ընթացքի վրա: Հայաստանի հավաքականը շատ ագրեսիվ սկսեց խաղը և կարողացավ բացել հանդիպման հաշիվը:

Սակայն կարողացանք խփել պատասխան գոլը, երբ դեռ մրցակիցն ամբողջական կազմով էր հանդես գալիս: Հայաստանի հավաքականի դեմ խաղի մեկնարկն ահազանգ էր մեզ համար: Հաջորդ խաղերում մենք պետք է ավելի ուշադիր գործենք:

Հայաստանի հավաքականի հարձակման գծի 4 խաղացողները կարողանում են օգտագործել ազատ տարածությունները և վտանգ ստեղծել:

Գիտեինք, որ Կամո Հովհաննիսյանը շատ արագ է: Նա իր արագության հաշվին կարողացավ մի քանի անցումներ կատարել, սակայն վտանգավոր պահերի գործը չհասավ»,- նշեց իտալացի մասնագետը:

Եվրո-2020, ընտրական փուլ, 5-րդ տուր

Հայաստան - Իտալիա՝ 1:3

Ալեքսանդր Կարապետյան, 10 - Անդրեա Բելոտի, 28, 80, Լորենցո Պելեգրինի, 77

Հեռացում

Հայաստան . Ալեքսանդր Կարապետյան (երկրորդ դեղին քարտ, 45+2)

Մեկնարկային կազմեր

Հայաստան. Արամ Հայրապետյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիսիր, Կամո Հովհաննիսյան, Կառլեն Մկրտչյան, Արտակ Գրիգորյան (Ռումյան Հովսեփյան, 57), Գևորգ Ղազարյան (Էդգար Բաբայան, 82), Տիգրան Բարսեղյան (Սարգիս Ադամյան, 57), Հենրիխ Մխիթարյան, Ալեքսանդր Կարապետյան:

Իտալիա. Ջանլուիջի Դոնարումա, Ալեսանդրո Ֆլորենցի, Լեոնարդո Բոնուչի, Ալեսիո Ռամանյոլի, Էմերսոն Պալմիերի, Մարկո Վերատի, Ժորժինյո, Նիկոլա Բարելա (Ստեֆանո Սենսի, 69), Ֆեդերիկո Բեռնարդեսկի (Կեւին Լազանիա, 83), Ֆեդերիկո Կյեզա (Լորենցո Պելեգրինի, 61), Անդրեա Բելոտի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս