19:36  ,  5 սեպտեմբերի, 2019

Հայաստան - Իտալիա․ Խաղից առաջ (Live, ֆոտո)

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Իտալիայի հավաքականի հետ:

Թիմերն արդեն սկսել են նախավարժանքը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։

Հայաստան. Արամ Հայրապետյան, Անդրե Կալիսիր, Վարազդատ Հարոյան, Արտակ Գրիգորյան, Կառլեն Մկրտչյան, Գևորգ Ղազարյան, Տիգրան Բարսեղյան, Կամո Հովհաննիսյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Համբարձումյան, Ալեքսանդր Կարապետյան:

Իտալիա. Դոնարումա, Էմերսոն, Վերատի, Ժորժինյո, Բելոտի, Բեռնարդեսկի, Ռոմանյոլի, Չիսա, Ֆլորենսի, Բարելա, Բոնուչի:

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները կհանդիպեն երրորդ անգամ։ Նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել 2014թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ 2012թ․ հոկտեմբերին Հայաստանի թիմը տանը իտալացիներին պարտվեց 1։3 հաշվով, իսկ 2013թ․ հոկտեմբերին Նեապոլում խաղաց ոչ ոքի՝ 2։2։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով