18:02  ,  5 սեպտեմբերի, 2019

Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ (ֆոտո)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության շենքում հանդիպում ունեցավ սեպտեմբերի 5-ին Երեւան ժամանած ՈւԵՖԱ-ի սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հետ, որը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով է Հայաստանում։ Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը։ Քննարկվել են եվրոպական ֆուտբոլի միտումները, հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները:

Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը: 

ՈւԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 5-ին ներկա կլինի Հայաստան - Իտալիա հանդիպմանը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով