17:14  ,  5 սեպտեմբերի, 2019

ՈւԵՖԱ-ի նախագահ Չեֆերինը ժամանեց Երեւան

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը ժամանել է Երեւան։ Եվրոպական ֆուտբոլի գլխավոր պատասխանատուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։

Ալեքսանդր Չեֆերինի հետ Երևան են ժամանել ՈւԵՖԱ-ի նախագահի գրասենյակի ղեկավար Լուկա Զայցը և ՈւԵՖԱ-ի ազգային ասոցիացիաների տնօրեն Զորան Լակովիչը: 

ՈւԵՖԱ-ի նախագահին սեպտեմբերի 5-ին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկոյան բարձրաստիճան հյուրերը ներկա կլինեն Հայաստան - Իտալիա հանդիպմանը:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս