15:40  +04,  5 սեպտեմբերի, 2019

Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղի տոմսերի վաճառքը՝ սեպտեմբերի 6-ից

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն սեպտեմբերի 6-ից, ժամը 10։00-ից Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղներում։

«Հաշվի առնելով, որ Հայաստան-Իտալիա հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, նաև ավելորդ կուտակումներից խուսափելու համար՝ սեպտեմբերի 5-ին, «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղները փակ են լինելու»,- նշվում է ՀՖՖ-ի հաղորդագրությունում:

Հայաստան - Իտալիա հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։ ՀՖՖ-ն ֆուտբոլասերներին խնդրում է ստադիոն գալ 18։00-ին։

Հայաստան – Բոսնիա եւ Հերցեգովինա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին եւ կմեկնարկի 17։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ