14:48  ,  5 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Իտալիա․ Թիմերի խաղային գույները (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 5-րդ տուրի Հայաստան - Իտալիա հանդիպման նախախաղային խորհրդակցությունում հաստատվել են երկու թիմերի խաղային գույները։

Հայաստանի հավաքականը հանդես կգա կարմիր, Իտալիայի հավաքականը սպիտակ խաղաշապիկներով։

ՀՖՖ-ն հայտնում է, որ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կվաճառվի ազգային հավաքականի պաշտոնական մարզաշապիկը՝ 28 հազար դրամ։

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները կհանդիպեն երրորդ անգամ։ Նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել 2014թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ 2012թ․ հոկտեմբերին Հայաստանի թիմը տանը իտալացիներին պարտվեց 1։3 հաշվով, իսկ 2013թ․ հոկտեմբերին Նեապոլում խաղաց ոչ ոքի՝ 2։2։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1։2 հաշվով պարտվել է բոսնիացիներին, Երեւանում 0։2 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի հավաքականին, իսկ նախորդ երկու խաղերում տարել է հաղթանակ։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երեւանում 3։0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին, իսկ Աթենքում 3։2 հաշվով՝ հույներին։

Իտալիայի հավաքականը չորս հաղթանակ ունի․ Ֆինլանդիայի նկատմամբ՝ 2։0, Լիխտենշտեյնի նկատմամբ՝ 6։0, Հունաստանի նկատմամբ՝ 3։0, Բոսնիա-Հերցեգովինայի նկատմամբ՝ 2։1։

Եվրո-2020, ընտրական մրցաշար

Սեպտեմբերի 5

J խումբ

Հայաստան - Իտալիա՝ 20։00-ին

Բոսնիա-Հերցեգովինա – Լիխտենշտեյն՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

Ֆինլանդիա - Հունաստան՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով