13:16  ,  5 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցկը Իտալիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ին ընտրական խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Հրավեր ստացած ֆուտբոլիստներից դուրս են մնացել Երեւանի «Նոայի» դարպասապահ Արման Մելիքսեթյանը եւ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը։

Դարպասապահներ․ Արսեն Բեգլարյան («Դնեպր», Բելառուս),Արամ Հայրապետյան («Ուրարտու»), Անատոլի Այվազով («Ուրարտու»)։

Պաշտպաններ․ Անդրե Կալիսիր («Գյոտեբորգ», Շվեդիա), Վարազդատ Հարոյան («Ուրալ», Ռուսաստան), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Հայկ Իշխանյան («Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյան («Գանձասար-Կապան»), Հովհաննես Համբարձումյան («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյան («Ժետիսու», Ղազախստան)։

Կիսապաշտպաններ․ Պետրոս Ավետիսյան («Արարատ-Արմենիա»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ»), Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյան («Արդա», Բուլղարիա), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա», Իտալիա), Գևորգ Ղազարյան (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայան («Հոբրո», Դանիա)։

Հարձակվողներ․ Ալեքսանդր Կարապետյան («Սոչի» (Ռուսաստան), Տիգրան Բարսեղյան («Կայսար», Ղազախստան), Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ», Գերմանիա), Արթուր Միրանյան («Փյունիկ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս