12:18  +04,  5 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի եւ Իտալիայի հավանական մեկնարկային կազմերը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին կընդունի J խմբի առաջատար Իտալիայի հավաքականին։

Football Italia-ն ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը։

Հայաստան․ Հայրապետյան – Համբարձումյան, Իշխանյան, Հարոյան, Հովհաննիսյան – Մկրտչյան, Գրիգորյան – Բարսեղյան, Մխիթարյան, Ղազարյան - Կարապետյան։

Իտալիա․ Դոնարումա – Ֆլորենցի, Ռոմանյոլի, Բոնուչի, Էմերսոն – Բարելա, Ժորժինյո, Վերատի – Բեռնարդեսկի, Բելոտի, Կյեզա։

Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հանդիպումը կմեկնարկի 20։00-ին։

Հայաստանի եւ Իտալիայի հավաքականները կհանդիպեն երրորդ անգամ։ Նախորդ երկու հանդիպումները տեղի են ունեցել 2014թ․ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում։ 2012թ․ հոկտեմբերին Հայաստանի թիմը տանը իտալացիներին պարտվեց 1։3 հաշվով, իսկ 2013թ․ հոկտեմբերին Նեապոլում խաղաց ոչ ոքի՝ 2։2։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը Սարաեւոյում 1։2 հաշվով պարտվել է բոսնիացիներին, Երեւանում 0։2 հաշվով պարտվել է Ֆինլանդիայի հավաքականին, իսկ նախորդ երկու խաղերում տարել է հաղթանակ։ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը Երեւանում 3։0 հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնին, իսկ Աթենքում 3։2 հաշվով՝ հույներին։

Իտալիայի հավաքականը չորս հաղթանակ ունի․ Ֆինլանդիայի նկատմամբ՝ 2։0, Լիխտենշտեյնի նկատմամբ՝ 6։0, Հունաստանի նկատմամբ՝ 3։0, Բոսնիա-Հերցեգովինայի նկատմամբ՝ 2։1։

Եվրո-2020, ընտրական մրցաշար, 5-րդ տուր

Սեպտեմբերի 5

J խումբ

Հայաստան - Իտալիա՝ 20։00-ին

Բոսնիա-Հերցեգովինա – Լիխտենշտեյն՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

Ֆինլանդիա - Հունաստան՝ 22։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ