11:23  ,  5 սեպտեմբերի, 2019

US Open․ Ռաֆայել Նադալը կիսաեզրափակիչում է

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս է եկել Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Իսպանացի թենիսիստը երեք սեթում պարտության է մատնել արգենտինացի Դիեգո Շվարցմանին՝ 6:4, 7:5, 6:2։

Ռաֆայել Նադալի հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Մատեո Բերետինին, որը պայքարից դուրս է թողել ֆրանսիացի Գաել Մոնֆիսին։

Կիսաեզրափակիչի մյուս զույգում կմրցեն ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը եւ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 57 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում