09:09  +04,  5 սեպտեմբերի, 2019

Լեգենդար Պաոլո Ռոսին՝ Հայաստանի և Հենրիխ Մխիթարյանի մասին

Երևանում տեղի ունեցած Իտալիայի հավաքականի նախախաղային մարզումից հետո NEWS.am Sport-ը բացառիկ հարցազրույց ունեցավ լեգենդար Պաոլո Ռոսիի հետ:

Իտալիայի հավաքականի կազմում 1982 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու դարձած և Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Ռոսին այժմ Rai հեռուստաընկերության վերլուծաբաններից է։ Նա իր կարծիքը ներկայացրեց Հայաստան - Իտալիա առաջիկա խաղի և Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Այստեղ ոչ միայն իմ առաջին օրն է, այլ նույնիսկ առաջին ժամերը (ծիծաղում է): Շատ լավ տպավորություններ ունեմ, գեղեցիկ քաղաք է, մարդիկ բարեհամբույր են: Եղանակն էլ լավն է:

Բայց վաղը կարևոր հանդիպում ունենք: Այս խաղը մեծ նշականակություն ունի Իտալիայի համար, որը 4 անընդմեջ հաղթանակ է տարել ընտրական փուլում: Պետք է շարունակենք հաղթարշավը: Այս պահին ֆուտբոլիստիների ֆիզիկական վիճակն այնքան էլ լավ չէ, քանի որ առաջնությունը նոր է մեկնարկել:

Հայաստանի հավաքականի կազմում գիտեմ Հենրիխ Մխիթարյանին: Շատ լավ ֆուտբոլիստ է: Բազմիցս տեսել եմ նրա խաղը: Շատ բարդ հանդիպում է սպասվում: Կարծում եմ, որ Իտալիան կհաղթի 2:1 հաշվով»,- նշեց Պաոլո Ռոսին:

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ