19:38  ,  4 սեպտեմբերի, 2019

Ռոբերտո Մանչինի․ Հայաստանի հավաքականը հնարավորություններ ունի պայքարելու երկրորդ տեղի համար

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի Ռոբերտո Մանչինին Երեւանում պատասխանեց լրագրողների հարցերին Եվրո-2020-ի ընտրական հանդիպման նախախաղային ասուլիսում։

«Հենց սկզբից չենք թաքցրել, որ պայքարելու ենք խմբում առաջին տեղի համար: Այդ առումով ոչինչ չի փոխվել:

Ունենք կադրային խնդիրներ: Տեսնենք, արդյոք կկարողանանք լուծել ուղեգրի հարցը առաջիկա 2 խաղերում:

Հայաստանի հավաքականի հարձակման գծի 4 խաղացողները տարբերվում են: Մեր խաղի մշակման մեջ այդ փաստին ուշադրություն ենք դարձնում:

Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը իր իսկական ներուժը ցուցադրեց երրորդ և չորրորդ տուրերում: Մարզիչին ժամանակ է պետք իր խաղային փիլիսոփայությունը ֆուտբոլիստներին փոխանցելու համար:

Ունենք շուրջ 8 կորուստ: Միգուցե, խնդիրն այն է, որ առաջնությունը նոր է մեկնարկել և լարվածությունը մեծ է: Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականը հնարավորություններ ունի պայքարելու երկրորդ տեղի համար: Հեշտ չի լինելու»,- նշեց Ռոբերտո Մանչինին:

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Սամվել Սուքիասյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով