16:46  ,  4 սեպտեմբերի, 2019

Իտալիայի հավաքականի ժամանումը Երեւան (Live)

Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականը ժամանել է Երեւան՝ Եվրո-2020-ի ընտրական փուլի հանդիպմանը։

Ռոբերտո Մանչինիի գլխավորած թիմը Հայաստան է ժամանել Բոլոնիայից։ Իտալացիներին դիմավորելու էին եկել նաեւ հայ ֆուտբոլասերներ, սակայն մոտենալ մուտքին ոստիկանությունը թույլ չտվեց։

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

Իտալիայի հավաքական

Դարպասապահներ

Ջանլուիջի Դոնարումա, «Միլան»

Պիերլուիջի Գոլինի, «Ատալանտա»

Սալվատորե Սիրիգու, «Տորինո»

Ալեքս Մերետ, «Նապոլի»

Պաշտպաններ

Լեոնարդո Բոնուչի, «Յուվենտուս»

Մատիա Դե Շիլիո, «Յուվենտուս»

Էմերսոն Պալմերի, «Չելսի»

Ալեսանդրո Ֆլորենցի, «Ռոմա»

Արմանդո Իցո, «Տորինո»

Ջանլուկա Մանսինի, «Ատալանտա»

Ալեսիո Ռոմանյոլի, «Միլան»

Լուկա Պելեգրինի, «Կալյարի»

Կիսապաշտպաններ

Ֆեդերիկո Բեռնանդեսկի, «Յուվենտուս»

Բրայան Կրիստանտե, «Ռոմա»

Լորենցո Պելեգրինի, «Ռոմա»

Ժորժինյո, «Չելսի»

Նիկոլո Բարելա, «Ինտեր»

Ստեֆանո Սենսի, «Ինտեր»

Մարկո Վերատի, ՊՍԺ

Վինչենցո Գրիֆո («Ֆրայբուրգ»)

Հարձակվողներ

Անդրեա Բելոտի, «Տորինո»

Ֆեդերիկո Կիեզա, «Ֆիորենտինա»

Ստեֆան Էլ Շարավի, «Շանհայ Շենհուա»

Չիրո Իմոբիլե, «Լացիո»

Կևին Լազանյա, «Ուդինեզե»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով