18:23  ,  3 սեպտեմբերի, 2019

Նուրմագոմեդովը նշել է մեծ մարզիկ դառնալու կարևոր պայմանը

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մեծ կարևորություն է տալիս մարզիկի անպարտելիության հանգամանքին:

«Եթե մարզիկը հաղթել է 1 մրցաշարում, հետո՝ պարտվել մյուսում, ապա կրկին՝ հաղթել, նա չի կարող մեծ մարզիկ համարվել: Մեծ մարզիկը պետք է երկար ժամանակ լինի անպարտելի կամ ընդհանրապես պարտություն չունենա:

Գոհ եմ այն քաշային կարգից, որում հանդես եմ գալիս: Չեմ ցանկանում մրցել ավելի ծանր քաշային մարզիկների հետ»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է MMA Junkie-ն:

Պրոֆեսիոնալ կարիերայում Խաբիբ Նուրմագոմեդովն անցկացրել է 27 մենամարտ և չի կրել ոչ մի պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս