16:01  ,  3 սեպտեմբերի, 2019

Լորենցո Ինսինիեն վնասվածք է ստացել եւ չի օգնի Իտալիայի հավաքականին Երեւանում

Իտալական «Նապոլիի» հարձակվող Լորենցո Ինսինիեն մկանային վնասվածքի պատճառով չի օգնի Իտալիայի հավաքականին Հայաստանի թիմի դեմ Եվրո-2020-ի ընտրական խաղում, հաղորդում է football-italia.net-ը։

28-ամյա ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր «Յուվենտուսի» դեմ Իտալիայի առաջնության երկրորդ տուրի խաղում եւ փոխարինվել ընդմիջմանը։ «Նապոլին» պարտվել էր 3։4 հաշվով։ Ապաքինման ժամկետների մասին չի նշվում։

Իտալիայի հավաքականում Ինսինիեին կփոխարինի գերմանական «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն։

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին Երեւանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով