15:07  ,  3 սեպտեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստանի հավաքականը շարունակում է պատրաստվել Իտալիայի դեմ խաղին (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմը շարունակում է մարզումային հավաքը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում։ Արդեն թիմին են միացել նաեւ Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրն ու Էրիկ Վարդանյանը։ Առայժմ չի ժամանել Հենրիխ Մխիթարյանը։ ՀՖՖ-ն ներկայացրել է ֆոտոշարք սեպտեմբերի 3-ի առաջին մարզումից։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կընդունի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի թիմին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով