13:11  ,  3 սեպտեմբերի, 2019

US Open․ Նադալը՝ Չիլիչի նկատմամբ հաղթանակի մասին

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչի շնորհիվ է թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չորրորդ շրջանում հաղթել խորվաթ Մարին Չիլիչին (22) 6:3, 3:6, 6:1, 6:2 հաշվով։ Նադալը 11 էյս է կատարել։

«Այս մրցաշրջանում ես զգալիորեն հզորացրել եմ մատուցումս։ Հատկապես գոհ եմ երկրորդ մատուցումիցս, որի արագությունը մեծացրել եմ։ Ես միշտ իմացել եմ, որ կարիերաս երկարաձգելու համար պետք է լավացնեմ մատուցումս։ Հենց դրա վրա եմ հիմա աշխատում»,- Նադալի խոսքը մեջբերում է Tennis World USA-ը։

US Open-ի քառորդ եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի արգենտինացի Դիեգո Շվարցմանը (20), որը պայքարից դուրս է թողել Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւին (6)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում