01:27  ,  3 սեպտեմբերի, 2019

Մաուրո Իկարդին՝ ՊՍԺ-ի խաղացող

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է Միլանի «Ինտերի» 26-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիին մեկ տարով վարձակալելու մասին։ Նա հանդես կգա 18 համարի խաղաշապիկով։

«Շնորհակալ եմ ՊՍԺ-ին վստահության համար։ Կանեմ ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ՊՍԺ-ն բոլոր մրցաշարերում առաջ շարժվի։ Ակումբն ունի հավակնություններ եւ նպատակներին հասնելու բոլոր պայմանները»,- Իկարդիի խոսքը մեջբերում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Իկարդին 2013-ից էր հանդես գալիս Միլանի «Ինտերում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում