Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է պատրաստվել Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի առաջիկա խաղերին: Ավանի ֆուտբոլային ակադեմիայում առաջին աարզմանը մասնակցել է ազգային հավաքականի 21 ֆուտբոլիստ: Բացակայել են Վարազդատ Հարոյանը, Անդրե Չալըշըրը, Հենրիխ Մխիթարյանը և Էրիկ Վարդանյանը:
Մարզումային գործընթացի լիարժեքության համար մարզմանը մասնակցել են նաև Հայաստանի Մ-21 հավաքականի ֆուտբոլիստներ Վահան Բիչախչյանը, Արթուր Նադիրյանը, Երջանիկ Ղուբասարյանը և Հովհաննես Նազարյանը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը։
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի հավաքականը կընդունի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի թիմին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում