16:59  ,  2 սեպտեմբերի, 2019

FAF-ի մեծ երթը Հայաստան - Իտալիա խաղից առաջ

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը սեպտեմբերի 5-ին կանցկացնի մեծ երթ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան – Իտալիա խաղից առաջ։

«Դեպի մարզադաշտ երկրպագուների միասնական երթը սպասվում է լինել վերջին տարիների ամենատպավորիչն ու մարդաշատը։ Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր ընտրանուն, եկե՛ք խաղից ժամեր առաջ ֆուտբոլային տոնի վերածենք Երևանի կենտրոնը։

Հավաքվում ենք սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։30-ին, Օպերա՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտ։ Լինում ենք եռագույններով և երկրպագուական շարֆերով։ Դեպի մարզադաշտ երթը կմեկնարկի` 18։15-ին։

FAF-ը լինելու է սև շապիկներով. մեր տրիբունան արևելյանն է»,- նշվում է հաղորդագրությունում։

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով