16:38  ,  2 սեպտեմբերի, 2019

ՈւԵՖԱ-ի նախագահը սեպտեմբերի 5-ին կժամանի Երևան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով ՈւԵՖԱ-ի սլովենացի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը սեպտեմբերի 5-ին կժամանի Հայաստան։

Նա ներկա կլինի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում անցկացվելիք Եվրո-2020-ի Հայաստան - Իտալիա ընտրական հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ կայքը։ Ալեքսանդր Չեֆերինի այցի ծրագիրը կներկայացվի առաջիկայում։

Հայաստան - Իտալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով