Եվրո-2020-ի ընտրական J խմբի 5-րդ տուրի Հայաստան - Իտալիա հանդիպումը կսպասարկի Գերմանիայի մրցավարական անձնակազմը Դանիել Զիբերտի գլխավորությամբ․ մրցավարի օգնականները կլինեն Յան Զայդելը, Մարկուս Հեքերը։ Չորրորդ պաշտոնյան Սաշա Շտեգեմանն է։ ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Դուշկո Գրաբովացը (Խորվաթիա), մրցավարների տեսուչ՝ Կիրոս Վասարասը (Հունաստան), հայտնում է ՀՖՖ կայքը։
Հայաստան - Իտալիա խաղը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում տեղի կունենա սեպտեմբերի 5-ին եւ կմեկնարկի 20։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում