15:06  +04,  2 սեպտեմբերի, 2019

Մաուրո Իկարդին կարիերան կշարունակի ՊՍԺ-ում

Միլանի «Ինտերի» 26-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին կարիերան կշարունակի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում։ Սեպտեմբերի 2-ին Իկարդին կմեկնի Փարիզ եւ կկնքի մեկ տարվա վարձակալության պայմանագիր, հաղորդում է RMC Sport-ը։

Իկարդին հրաժարվել է իտալական եւ իսպանական մի քանի ակումբների առաջարկներից եւ ընդունել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելաիֆիի եւ ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի առաջարկած պայմանները։

Իկարդին 2013-ից էր հանդես գալիս Միլանի «Ինտերում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիսի 30-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ