13:01  ,  2 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ Հռոմում է (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ եւ մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, հաղորդում է PagineRomaniste-ն ներկայացնելով լուսանկար Հռոմի օդանավակայանից։

Հայաստանի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։

«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով