12:46  ,  2 սեպտեմբերի, 2019

Ֆերնանդո Լիորենտեն տեղափոխվեց «Նապոլի»

Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն դարձած Ֆերնանդո Լիորենտեն երկու տարվա պայմանագիր կնքեց իտալական «Նապոլիի» հետ։ 34-ամյա հարձակվողը կստանա տարեկան 2․5 միլիոն եվրո։

Ֆերնանդո Լիորենտեի նախորդ ակումբը Լոնդոնի «Տոտենհեմն» էր, որի հետ պայմանագիրն ավարտվել էր այս ամռանը, եւ ֆուտբոլիստը ստացել էր ազատ գործակալի կարգավիճակ։

Լիորենտեն կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ Բիլբաոյի «Աթլետիկում», Թուրինի «Յուվենտուսում», իսպանական «Սեւիլիայում», Ուելսի «Սուոնսի Սիթիում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում