12:11  ,  2 սեպտեմբերի, 2019

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայում» մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 2-ին կժամանի Իտալիայի մայրաքաղաք Հռոմ եւ բուժզննում կանցնի «Ռոմայում»։

Կողմերը կկնքեն մեկ տարվա վարձակալության պայմանագիր։ Հայաստանի հավաքականի ավագը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։

«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում