12:02  +04,  2 սեպտեմբերի, 2019

Ալեքսանդր Կարապետյան․ Կարող ենք միավորներ խլել նաեւ Իտալիայից

Ռուսական «Սոչիի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Ռուսաստանի առաջնությունում խփած առաջին գոլի եւ Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումներից սպասումների մասին։

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Սոչին» հյուրընկալվելիս 3։0 հաշվով հաղթել էր «Ռուբինին», երրորդ գոլը ավելացված ժամանակում խփել էր Ալեքսանդր Կարապետյանը։

«Շատ ուրախ եմ, որ «Սոչին» առաջին հաղթանակը տարավ Ռուսաստանի առաջնությունում, իսկ ես խփեցի առաջին գոլս ռուսական Պրեմյեր լիգայում։ Բարդ էր հարմարվել Ռուսաստանի առաջնությանը, որը տարբերվում է Եվրոպայում դավանած ֆուտբոլից։ Այստեղ շատ է մարտավարական պայքարը։

Գիտեի, որ կգա իմ ժամը եւ կսկսեմ գոլեր խփել։ Չէի սպասում, որ դա այսքան ուշ տեղի կունենա, բայց լավ է ուշ, քան երբեք։

Հիմա լավ տրամադրությամբ կմիանամ Հայաստանի հավաքականին, որի խաղերից առաջ ակումբում գոլեր խփելը յուրօրինակ ավանդույթ է դարձել ինձ համար։

Բարդ հանդիպումներ են սպասվում, բայց ես դրական եմ տրամադրված։ Կարող ենք միավորներ խլել նաեւ Իտալիայից, իսկ Բոսնիայի դեմ կխաղանք միայն հաղթանակի նպատակով։ Պետք է խաղանք այնպես, ինչպես Հունաստանի դեմ խաղացինք՝ համարձակ եւ նախաձեռնողական։

Հավաքականի տղաները հիմա գերազանց մարզավիճակում են։ Բարսեղյանը մշտապես գոլ է խփում, Ղազարյանը տեղափոխվել է լավ ակումբ, ես հավաքել եմ օպտիմալ մարզավիճակ, Մխիթարյանը միշտ բարձրության վրա է։ Այսպիսի խաղացողներով կարելի է հաղթել։ Շատ ուրախ եմ, որ կմիանամ հավաքականին»,- նշեց Կարապետյանը։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին կընդունի Իտալիայի, սեպտեմբերի 8-ին՝ Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականին։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով




  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ