11:02  ,  2 սեպտեմբերի, 2019

«Ալմերիան» 140 հազար եվրոյով գնել է «Լոռիի» ֆուտբոլիստին

Իսպանական «Ալմերիան» ձեռք բերել է Վանաձորի «Լոռիի» կիսապաշտպան Իսահ Ալիյուի տրանսֆերային իրավունքը։

«Ալմերիան» նիգերիացի երիտասարդ կիսապաշտպանի համար «Լոռին» կվճարի 140 հազար եվրո, նաեւ հաջորդ վաճառքից ստացած գումարի 20 տոկոսը։

Իսահը «Լոռի» էր տեղափոխվել 2018 թվականի փետրվարին։ Վանաձորյան ակումբի կազմում հռչակվել էր Հայաստանի Առաջին խմբի չեմպիոն։

Հայկական թիմում մասնակցել է 50 հանդիպման, խփել 10 գոլ եւ կատարել 12 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով