00:50  ,  2 սեպտեմբերի, 2019

Գարեթ Բեյլի դուբլը «Ռեալին» փրկեց պարտությունից (ֆոտո, վիդեո)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» միավորներ կորցրեց։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Վիլյառեալին» եւ միայն վերջնամասում խուսափեց պարտությունից՝ 2։2 հաշվով։ Արքայական թիմի երկու գոլն էլ խփեց ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը։

«Ռեալը» 5 միավորով 5-րդ տեղում է եւ առաջատար «Աթլետիկոյից» հետ է 4 միավոր։ 7-ական միավոր ունեն «Սեւիլիան» ու «Աթլետիկը», 6 միավոր՝ «Լեւանտեն»։ «Վիլյառեալը» 16-րդն է՝ 2 միավոր։

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Վիլյառեալ» - «Ռեալ»՝ 2։2 (տեսանյութ)

Ժերար Մորենո, 12, Մոյսես Գոմես, 74 - Գարեթ Բեյլ, 45+1, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում