00:40  ,  2 սեպտեմբերի, 2019

«Ինտերը» հաղթեց եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում Միլանի «Ինտերն» իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ հյուրընկալվեց «Կալյարիին» եւ հաղթանակն տարավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն ու բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

«Ինտերը» 6 միավորով հավասարվեց «Յուվենտուսին» եւ «Տորինոյին», սակայն գոլերի տարբերությամբ առաջին տեղում է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Կալյարի» - «Ինտեր»՝ 1։2 (տեսանյութ)

Ժոաո Պեդրո, 50 - Լաուտարո Մարտինես, 27, Ռոմելու Լուկակու, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս