23:36  ,  1 սեպտեմբերի, 2019

US Open. Ռոջեր Ֆեդերերը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։ Նյու Յորքում ընթացող մրցաշարի չորրորդ շրջանում շվեյցարացի թենիսիստը մրցեց բելգիացի Դավիդ Գոֆենի հետ եւ առավելության հասավ 6:2, 6:2, 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ 18 րոպե։

Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ֆեդերերը կմրցի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի հետ, որը 7։5, 6։3, 6։4 հաշվով պարտության մատնեց ավստրալացի Ալեքս դե Մինորին։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 57 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով