11:31  ,  1 սեպտեմբերի, 2019

Ռոբերտո Ֆիրմինոն՝ Պրեմիեր լիգայում 50 գոլ խփած առաջին բրազիլացի

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն Անգլիայի Պրեմիեր լիգայում 50 գոլ խփած առաջին բրազիլացի ֆուտբոլիստն է։ 27-ամյա խաղացողը 50-րդ գոլը խփել է «Բարնլիի» դեմ չորրորդ տուրի խաղում։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթել էր 3։0 հաշվով։

Ֆիրմինոն 2015-ին է գերմանական «Հոֆենհայմից» տեղափոխվել «Լիվերպուլ»։

«Լիվերպուլը» չորս հաղթանակից հետո Անգլիայի առաջնության առաջատարն է։ Սեպտեմբերի 14-ին անցկացվելիք 5-րդ տուրի խաղում կընդունի «Նյուքասլին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով