00:35  ,  1 սեպտեմբերի, 2019

Ողբերգական պատահար Ֆորմուլա-2-ում. մահացել է 22-ամյա ավտոարշավորդը

Օգոստոսի 31-ին Բելգիայում տեղի ունեցած Ֆորմուլա-2-ի մրցման ընթացքում վթարի հետևանքով մահացել է ֆրանսիացի 22-ամյա ավտոարշավորդ Անտուան Յուբերը:

Շրջադարձերից մեկից հետո իրար են բախվել Յուբերի, Խուան Մանուել Կորեայի և Մարինո Սատոյի մեքենաները: Մարզիկները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Յուբերի կյանքը փրկել չի հաջողվել: Խուան Մանուել Կորեայի և Մարինո Սատոյի կյանքին վտանգ չի սպառնում:

Սեպտեմբերի 22-ին կլրանար Անտուան Յուբերի 23-ամյակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում