00:14  ,  1 սեպտեմբերի, 2019

Սքոուլզ. «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ 2 տարի ոչինչ չի նվաճի

Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը կարծում է, որ իր նախկին ակումբին 2 տարի ժամանակ է հարկավոր կատարյալ տեսքի գալու համար:

«2 տարի պետք է մոռանալ այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» որևէ լուրջ հաջողության կհասնի: «Յունայթեդը» տեսանելի ապագայում հետ կմնա «Մանչեսթեր Սիթիից», «Լիվերպուլից», «Չելսիից» և «Տոտենհեմից»:

Թիմն ամբողջությամբ պետք է վերակառուցվի, ինչը անում է Ուլե-Գունար Սուլշերը: Կարծում եմ, որ Սուլշերին 4 կամ 5 տրանսֆերային պատուհան է հարկավոր իր պատկերացրած թիմը կառուցելու համար»,- Sky Sports-ի հաղորդմամբ՝ ասել է Սքոուլզը:

Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հերթական անգամ միավորներ կորցրեց

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով