12:23  ,  1 սեպտեմբերի, 2019

«Արսենալ» - «Տոտենհեմ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում տեղի կունենա Հյուսիսային Լոնդոնի դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» միջեւ։ Բուքմեյքերները որոշակի առավելություն են տալիս դաշտի տերերին։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․30 գործակցով։ «Տոտենհեմի» հաղթանակի գործակիը 2․80 է, ոչ ոքիինը՝ 3․60։

«Արսենալ» - «Տոտենհեմ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։30-ին։

Ընթացիկ առաջնության երեք տուրից հետո «Արսենալն» ունի 6, «Տոտենհեմը»՝ 4 միավոր։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Արսենալը» տանը «Տոտենհեմին» հաղթել է 4։2 հաշվով, իսկ երկրորդ շրջանի հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում