22:37  ,  31 օգոստոսի, 2019

«Բորուսիան» անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ, ֆոտո)

Գերմանիայի առաջնության երրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում մրցում էր «Ունիոն Բեռլինի» հետ: 3:1 հաշվով հաղթեցին տանտերերը:

«Ունիոն Բեռլինի» կազմից դուբլի հեղինակ դարձավ գերմանացի կիսապաշտպան Մարիուս Բյուլտերը: «Ունիոնի» երրորդ գոլը խփեց շվեդ հարձակվող Սեբաստիան Անդերսոնը: «Բորուսիայի» միակ գոլը հեղինակեց իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը:

Երրորդ տուրից հետո «Բորուսիան» 6 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ունիոն Բեռլինը» 10 միավորով զբաղեցնում է աղյուսակի 10-րդ տեղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գերմանիայի առաջնություն, երրորդ տուր

«Ունիոն Բեռլին» - «Բորուսիա»՝ 3:1

Մարիուս Բյուլտեր, 22, 50, Սեբաստիան Անդերսոն, 75 - Պակո Ալկասեր, 25

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով