22:22  ,  31 օգոստոսի, 2019

«Լիվերպուլը» չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ (տեսանյութ, ֆոտո)

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում արտագնա խաղում ուժերը չափեց «Բարնլիի» հետ: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարնլիի» դարպասը:

33-րդ րոպեին «Բարնլիի» պաշտպան Քրիս Վուդը դարձավ ինքնագոլի հեղինակ: 4 րոպե անց Սադիո Մանեն խփեց «Լիվերպուլի» երկրորդ գոլը, իսկ 80-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն ամրագրեց իր թիմի հաղթանակը:

Չորրորդ տուրից հետո «Լիվերպուլը» 12 հնարավորից վաստակել է 12 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բարնլին» 4 միավորով 11-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր

«Բարնլի» - «Լիվերպուլ»՝ 0:3

Քրիս Վուդ, 33 (ինքնագոլ), Սադիո Մանե, 37, Ռոբերտո Ֆիրմինո, 80

Image

Image

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում