21:31  ,  31 օգոստոսի, 2019

«Լոռին» պայմանագիր է կնքել Հաիթիի ազգային հավաքականի հարձակվողի հետ

«Լոռի» ՖԱ-ն տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին կարողացավ ձեռք բերել հարձակվող Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Դեսիրեն նախորդ մրցաշրջանում «Լոռիում» հանդես էր գալիս վարձավճարով, եւ ամռանը «Լոռին», չնայած տարած մեծ աշխատանքներին, չկարողացավ պահել նրան Վանաձորում։

Ջոնել Դեսիրեի տրանսֆերային իրավունքի համար «Լոռի» ՖԱ-ն Հաիթիի Պրեմիեր լիգայի «Միրեբալաիս» ակումբին վճարել է 60,000 ԱՄՆ դոլար։

22-ամյա Դեսիրեն «Լոռիի» կազմում 2018/19 թթ․ մրցաշրջանում մասնակցել է Բարձրագույն խմբի առաջնության 25 խաղի, դարձել 17 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հաիթիի ազգային հավաքականի կազմում Դեսիրեն մասնակցել է 14 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս