20:55  ,  31 օգոստոսի, 2019

«Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Օսասունային» (տեսանյութ, ֆոտո)

Իսպանիայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» Պամպլոմայում մրցում էր «Օսասունայի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով:

«Օսասունան» առաջինը հասավ հաջողության. 7-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Ռոբերտո Տորեսը բացեց խաղի հաշիվը: Փոխարինման դուրս եկած ֆրանսիացի հարձակվող Անսումանե Ֆատին 54-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը: 64-րդ րոպեին բրազիլացի կիսապաշտպան Արթուր Ռամոսը առաջ մղեց Իսպանիայի չեմպիոնին, սակայն 81-րդ րոպեին Ժերար Պիկեի ձեռքով խաղից հետո նշանակված 11 մետրանոց հարվածը դիպուկ իրացրեց Ռոբերտո Տորեսը՝ դուբլ ձևակերպելով:

«Բարսելոնան» երրորդ տուրից հետո ունի 4 միավոր և այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր

«Օսասունա» - «Բարսելոնա»՝ 2:2

Ռոբերտո Տորես, 7, 81 - Անսու Ֆատի, 54, Արթուր Ռամոս, 64

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում