19:51  ,  31 օգոստոսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Բրայթոնին» (տեսանյութ, ֆոտո)

Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում ընդունել էր «Բրայթոնին»: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 4 անպատասխան գնդակ խփեց:

Հանդիպման երկրորդ րոպեին բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն բացեց խաղի հաշիվը: 42-րդ րոպեին արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն կրկապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 55-րդ րոպեին՝ դուբլ ձևակերպեց: Ծագումով պորտուգալացի Բեռնարդու Սիլվան 79-րդ րոպեին խփեց իր թիմի չորրորդ գոլը:

Այժմ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Բրայթոնը» 4 միավորով 16-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պրեմիեր լիգա, չորրորդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Բրայթոն»՝ 4:0

Կևին դե Բրույնե, 2, Սերխիո Ագուերո, 42, 55, Բեռնարդու Սիլվա, 79

Image

Image

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում