19:52  ,  31 օգոստոսի, 2019

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Գանձասարին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրում մրցեցին «Գանձասարն» ու «Արարատ Երևանը»: Հյուրերը նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարան:

Խաղի միակ գոլը 52-րդ րոպեին խփեց վրացի կիսապաշտպան Դավիթ Խուրսիձեն:

5-րդ տուրից հետո «Արարատը» 13 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Գանձասարը» 3 միավորով 8-րդն է:

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ, 5-րդ տուր

«Գանձասար Կապան» - «Արարատ Երևան»՝ 0:1

Դավիթ Խուրսիձե, 52

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում