18:49  ,  31 օգոստոսի, 2019

«Շիրակը» վերջին րոպեին հաղթանակի հասավ «Ալաշկերտի» նկատմամբ (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 5-րդ տուրում «Ալաշկերտն» ընդունեց «Շիրակին»: Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:2 հաշվով:

37-րդ րոպեին «Ալաշկերտին» առաջ մղեց Միհրան Մանասյանը: 50-րդ րոպեին «Շիրակի» կիսապաշտպան Մուսա Բակայոկոն 11 մետրանոց հարվածից խփեց պատասխան գոլը: Հանդիպման ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Մորի Կոնեն խփեց «Շիրակի» հաղթական գոլը:

5-րդ տուրից հետո «Շիրակը» 12 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: «Ալաշկերտը» 4 խաղից հետո ունի 4 միավոր: 

Հայաստանի առաջնություն, Բարձրագույն խումբ 5-րդ տուր

«Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1:2

Միհրան Մանասյան, 37 - Մուսա Բակայոկո, 50 (11մ.), Մորի Կոնե, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում