00:42  ,  31 օգոստոսի, 2019

ՊՍԺ-ն առանց առաջատարների հաղթեց «Մեցին» (տեսանյութ, ֆոտո)

Ֆրանսիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն արտագնա խաղում մրցում էր «Մեցի» հետ: Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

11-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով հաշիվը բացեց ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, իսկ 43-րդ րոպեին Մարկո Վերատիի փոխանցումից հետո աչքի ընկավ կամերունցի հարձակվող Էրիկ Չուպո-Մոտինգը:

Հանդիպմանը վնասվածքների պատճառով չէին մասնակցում Էդինսոն Կավանին, Կիլիան Մբապեն և Նեյմարը:

ՊՍԺ-ն 4 խաղից հետո ունի 9 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մեցը» 4 միավորով 13-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, չորրորդ տուր

«Մեց» - ՊՍԺ՝ 0:2

Անխել Դի Մարիա, 11, Էրիկ Չուպո-Մոտինգ, 43

Image

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով