23:11  ,  30 օգոստոսի, 2019

Կիելինին վիրահատության կենթարկվի

Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջիորջիո Կիելինին օգոստոսի 30-ին տեղի ունեցած մարզման ժամանակ վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կիելինին ստացել է աջ ծնկի խաչաձև կապանների վնասվածք և առաջիկա օրերի ընթացքում վիրահատության կենթարկվի: 

35-ամյա պաշտպանի ապաքինման ժամկետի մասին «Յուվենտուսի» տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն իտալական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ֆուտբոլիստը կկարողանա խաղադաշտ վերադառնալ միայն հաջորդ տարի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով