21:02  ,  30 օգոստոսի, 2019

Մեսին և Սուարեսը չեն մասնակցի «Բարսելոնայի» առաջիկա խաղին

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության երրորդ տուրում արտագնա խաղում կմրցի «Օսասունայի» հետ:

Իսպանիայի չեմպիոնի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Էռնեստո Վալվերդեն հրապարակել է «Օսասունայի» հետ խաղի հայտացուցակը, որից դուրս են մնացել թիմի առաջատար հարձակվողներ Լիոնել Մեսին և Լուիս Սուարեսը: Ուսման Դեմբելեն և Ժունիոր Ֆիրպոն ևս վնասվածքների պատճառով բաց կթողնեն հանդիպումը:

«Բարսելոնայի» հայտացուցակում ընդգրկվել են թիմի երիտասարդական կազմի ֆուտբոլիստներ Անսու Ֆատին և Մուսա Ուագեն:

«Օսասունա» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին՝ Երևանի ժամանակով 19:00-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English